ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երգեր ճանապարհին

Երգեր ճանապարհին
15.07.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 15

Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի:

Նրանք մաքառում և առաջ են գնում երգելով:

Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին:

Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքն անապահով աստիճանի վրա դնել:

Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը` կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել` պահված Բարձրյալի գաղտնատեղերում: Բայց եթե Ես ասել եմ` դիր ոտքդ աստիճանամատին ու վեր բարձրացիր, նշանակում է` Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ